Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Հոկտեմբերի 12-ը տեսողության համաշխարհային օրն է

Հոկտեմբերի 12-ը տեսողության համաշխարհային օրն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին աշխարհում նշվում է Տեսողության համաշխարհային օրը։

 

Այս տարի ԱՀԿ-ն մարդկության ուշադրությունը տեսողության խնդիրների վրա է հրավիրում հոկտեմբերի 12-ին։ Այսօր աշխարհի տարբեր երկրներում թեմայի շրջանակներում տեղի կունենա մի շարք միջոցառումներ։

 

ԱՀԿ տեղեկատվության համաձայն՝ թեև տեսողության շեղումները հիմնականում տարածված են 50-ից բարձր տարիքի անձանց շրջանում, սակայն աչքերի որոշ հիվանդություններ, ինչպես օրինակ՝ կատարակտը, կարելի է հեշտությամբ բուժել։

 

Ամբողջ աշխարհում տարբեր պատճառներով տեսողության հետ կապված խնդիրներ ունի 314 մլն մարդ։ Նրանցից 45 մլն-ը համարվում են կույրեր։ Տեսողության խնդիրներ ունեցողների 85 տոկոսն ապրում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Կուրության դեպքերի 39 տոկոսը աչքերի կատարակտ հիվանդության արդյունք է։

 

ԱՀԿ մասնագետները համոզված են՝ կուրության դեպքերի 80 տոկոսը հնարավոր է կանխարգելել կամ բուժել։ ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում մինչև 15 տարեկան 1,4 մլն երեխա կույր է։ Այս դեպքերի գերթե 50 տոկոսը հնարավոր էր կանխարգելել, եթե ժամանակին կուրությանը հանգեցնող աչքերի կատարակտը և գլաուկոմա հիվանդությունները կանխարգելվեին և բուժվեին։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ